Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանությունում ահազանգից մինչև դեպքի վայր ժամանակը կրճատելու համար բացվել է հատուկ կառավարման կենտրոն:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ երեկ ՀՀ ոստիկնապետ Կենտրոնը, որի խնդիրը ահազանգից մինչև պարեկախմբի՝ դեպքի վայր հասնելու ժամանակահատվածի առավելագույն կրճատումն է, գործում է համակարգչային իրազեկման ու վերլուծության հիման վրա: Մասնավորապես, ահազանգի հեռախոսահամարով համակարգիչն արձանագրում է տեղեկատուի հասցեն, ապա՝ նրա նշած վայրը, որը հայտնվում է մայրաքաղաքի քարտեզի վրա՝ ներկայացնելով նաև տարածքում գտնվող պարեկային մեքենաները:
Ամենամոտ պարեկախմբին դեպքի վայր մեկնելու հրահանգ տալով, կենտրոնը տվյալները փոխանցում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Ներկայումս կառավարման կենտրոնից հրահանգավորվող պարեկախմբերը դեպքի վայր են հասնում միջինը հինգ րոպե անց, որը հնարավորությունների սահմանը չէ: Այս ժամանակահատվածը կենտրոնի տեխնիկական զարգացման և պարեկախմբերի քանակի մեծացման շնորհիվ կկրճատվի: