Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Պաշտպանության նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի տարեցտարի զորակոչից խուսափողների թիվը քիչ լինի: Այդ համատեքստում զինվորական ծառայություն են անցել ու անցնում նախարարի որդին, բարձրաստիճան սպայակազմի, գեներալների որդիները. լրագրողներին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն իր ամանորյա ուղերձում տվել է հայոց լեզուն անաղարտ պահելու ցուցումներ: Իսկ թե ինչպե՞ս, նախարարը մեկնաբանեց. «Նախեւառաջ` սեփական օրինակով»: Այնուհետեւ Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը նաեւ տիրապետում է ղարաբաղյան բարբառին, բայց իր գործունեությունն իրականացնելու ժամանակ կիրառում է բացառապես գրական հայերենը:
«Մայրենի լեզուն կբարձրացնի մեր զինվորների ու սպաների ե’ւ գիտելիքները, ե’ւ մակարդակը: Բոլոր պարապմունքներն ու միջոցառումներն անց են կացվել մեր գրական լեզվով, բոլոր փաստաթղթերը, որ կազմվում են զինված ուժերի ղեկավարության եւ հրամանատարության կողմից, կազմվում են գրական լեզվով եւ այլն»,- որպես բանակում գրական հայերենը խրախուսելու միջոցներ նշեց Սեյրան Օհանյանը:
Այնուհետեւ նախարարը պարգեւատրեց անցած տարվա ընթացքում ՊՆ աշխատանքները լուսաբանած եւ բանակի խնդիրները մշտապես հանրության տեսադաշտում պահած լրագրողներին: Պարգեւատրվողները ստացան գրքեր, իսկ ոմանք` նաեւ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներ: