|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Facebook-ում օգտատերերից մեկը պնդում է, թե գտել է քննությունները ստանալու ամենահեշտ տարբերակը. այն արժե 15 000 դրամ: Օգտատերն առաջարկում է իրենից գնել 2,5-3,5 մմ տրամագծով փոքր ականջակալ: Այն կարելի է տեղադրել ականջում, իսկ դրսից ինչ-որ մեկը հեռախոսով կարող է թելադրել պատասխանը: Ականջակալը հեռախոսին միանում է փոքրիկ ալեհավաքով, այսինքն` «բռնվելու ձեւ չունեք»:
Հավանաբար, օգտատերն ինքը ժամանակին նման միջոցներով է քննությունները հանձնել, դրա համար էլ առաջարկում է իրենից գնել, ինչպես ինքն է նշում` «նաուշնիկ»: Հարգելի օգտատեր, եթե ժամանակին ինչպես հարկն է սովորած լինեիք, դժվար թե հիմա «նաուշնիկների բիզնեսով» զբաղվեիք: