կարևոր
1051 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 17:40
Հասարակություն

Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի․ Սեդրակ Քոչարյանի կին

Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի․ Սեդրակ Քոչարյանի կին

Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը, հրապարակել է ընտանեկան լուսանկարներ և կից գրել․

«Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակը ապօրինի կալանավորված է։ 2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում կեղծելուց հետո վախկոտները, արդեն նախապատրաստած սցենարով, կրկին, արդեն 4-րդ անգամ, կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակին։ Ի դեպ, Լևոնը ևս անցնում է քրեական գործով՝ ոստիկանին հարվածելու հոդվածով, այնինչ ուղիղ եթերում բոլորս ականատես ենք եղել հակառակի։ Քոչարյան ընտանիքի բոլոր տղամարդիկ հետապնդվում են այսօր։

Ակնհայտ է, որ բարդույթ ունեք հաղթանակած, կայացած ու ստեղծարար մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը։

Անկեղծ լինեմ՝ ամենահեշտ օրերը չենք ապրում։ Բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի։

Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր։

Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ, այսքանը…»։