Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Արդեն տեղեկացրել ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրելու եւ, բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը, լիազորել է Գերագույն մարմնին` հետևել նախընտրական գործընթացներին և կողմնորոշել ՀՅԴ կազմակերպական կառույցին ու համակիրներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պարզաբանեց, թե ինչու ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները:
«Բոյկոտը, եթե իմաստ ունի, ապա մի պարագայում` եթե դա ընդհանուր, առնվազն ընդդիմադիր ուժերի բոյկոտ է: Բայց, ցավոք, հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ ՀՀ-ում` կախված տարբեր գործոններից, մարդկանց նպատակներից եւ ամբիցիաներից, նման համընդհանուր բոյկոտ հնարավոր չէ»,- հայտարարեց նա:
Ընտրությունները չբոյկոտելու հաջորդ պատճառն, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, այն էր, որ թեեւ իրենք մատնանշում են ընտրությունների ստվերայնությունը, բայց մյուս կողմից` լինելով քաղաքական ուժը, իրավունք չունեն բոյկոտով վերջնականապես վարկաբեկել ընտրության ինստիտուտը:
«Ի վերջո, փոփոխությունների միակ, օրինավոր ճանապարհը ընտրություններն են, եւ մենք չէինք կարող նման շռայլություն մեզ թույլ տալ, որովհետեւ պատասխանատու եւ պետության ապագայով մտահոգ ուժ ենք»,- ընդգծեց Վարդանյանը: