|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երևան քաղաքի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ:
Արդյունքում նկարազարդվեց ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին նկարիչների հետ միասին իրենց մասնակցությունը բերած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով այցելել էին քաղաքապետարան:
Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարևորությունը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում` ուսանողներ և աշակերտներ։