կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 10:32
Հասարակություն

Գոռոզություն է անում

Գոռոզություն է անում

Խորհրդարանի բուֆետը կարողացավ կարգին աշխատել հազիվ մեկ նստաշրջան. գրում է «Ժողովուրդ» թերթը եւ շարունակում, որ երեկ այնտեղ կրկին բարձիթողի վիճակ էր: Մամուլը բազմիցս է անդրադարձել այնտեղ առկա խնդիրներին։

 

Ու հերթական հրապարակումից, ԱԺ աշխատակազմի աշխատակիցների, լրագրողների բողոքներից հետո մի քանի օր շարունակբուֆետի աշխատակիցները հատուկ հագուկապով էին, նաեւ էժանացրել էին սննդամթերքի գները, գնապիտակներ փակցրել կերակրատեսակների վրա։ Բայց դա շատ կարճ տեւեց։

 

Թերթի տեղեկացմամբ` երեկ բուֆետում կրկին նույն վիճակն էր` գնապիտակների մի մասն անհետացել էր, իսկ աշխատակիցները վերադարձել էին առօրյա հագուկապին՝ չհաշված սեղանների սփռոցների կեղտոտ վիճակը։

 

Թերթը հավելում է նաեւ, որ ԱԺ բուֆետում այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ ԱԺ նախագահն ու փոխնախագահներն իրենք չեն ճաշում այնտեղ: Իսկ դա ամենեւին էլ վատ երեւույթ չէ: Այնտեղ են ճաշել ԱԺ նախկին նախագահները, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն իրեն բարձր պահում. գրում է «Ժողովուրդը»: