|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բավարական Բայդեն քաղաքի ոստիկանությունը հանգստյան օրերին զանգ է ստացել 31-ամյա մի տղամարդուց, որը ոստիկանների շտապ օգնության կարիքն է ունեցել: Բանն այն է, որ բազմազավակ հայրը կիրակի օրը միայնակ է մնացել իր երեխաների հետ ու ոչ մի կերպ չի կարողացել քնեցնել շարունակ լաց լինող փոքրիկներին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Չկարողանալով հեռախոսով կապվել կնոջ հետ` նա որոշել է զանգահարել ոստիկանություն: Ոստիկանները չեն մերժել հուսահատ հորը եւ օգնության են եկել: Նրանք բարոյական աջակցություն են ցուցաբերել եւ խորհուրդներ տվել, թե ինչպես են քնեցնում փոքրիկներին: