Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շաբաթ օրը ՀՅԴ ներկայացուցիչների եւ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ոմանք մեղմ ասած շարունակում են տարօրիակ որակել եւ ՀՅԴ-ին մեղադրում են միասնական դաշտից շեղվելու, ընդդիմադիր դաշտը լքելու մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան անդրադարձավ «անհասականալի աղբուրից եկող այդ արձագանքներին» եւ ընդգծեց, որ մի քիչ շտապել են վերլուծություններ անելու հարցում:
«Ժամանակը ցույց կտա, որ ՀՅԴ-ն եւ իր խոսքի եւ իր գործի տերն է: Այն, որ մեզ մեղադրում են ընդդիմադիր դաշտը լքելու մեջ դա այդ մարդկանց երեւակայության արդյունքն է, այդ մարդիկ կամ չեն ճանաչում ՀՅԴ-ին, կամ առնվազն կասկածում են իրենք իրենց վրա: ՀՅԴ-ն երբեք անձնապաշտությամբ չի տառապել, ավելին, մեր կուսակցության շահը չենք գերադասել հայրենիքի ու պետության շահից, դրա համար է, որ ՀՅԴ-ն առաջ չի բերել անձի հարց, դրա համար է, որ ՀՅԴ-ն ներկայացրել է պլատֆորմ: Այսօր ավելի մեծ հնարավորություն, քան իշխանությունը, էլ ուրիշ որ ուժը ունի եւ եթե հանդիպում տեղի չունենար իշխանական ուժի հետ, կնշանակեր, որ ՀՅԴ-ն պարզապես շոու է փորձում կազմակերպել»,-վստահեցրեց Արծվիկ Մինասյանը եւ ընդգծեց, որ շատ կարճ ժամամանակում կբացահայտվեն, կպայթեն այն բոլոր «ականները», ովքեր ՀՅԴ կետերն ընդունում էին ոչ թե համոզումով, այլ իրավիճակից, կոնյուկտուրայից ելնելով:
Դիտարկմանը, թե ոմանց համար շարունակում է տարօրինակ մնալ այն փաստը, որ չնայած Սերժ Սարգսյանը դեմ է ՀՅԴ առնվազն երկու հիմնական կետերին, բայց ՀՅԴ-ն շարունակելու է խորհրդակցել Սերժ Սարգսյանի հետ, Մինասյանն ընդգծեց, որ ցանկացած պահանջ պետք է բացատրել, հասկացնել, ընկալելի դարձնել, ինչն էլ հանդիպումների հիմնական նպատակն է:
«Ուլտիմատումներով մենք չենք խոսել ոչ մի ուժի հետ: Իսկ Ձեր կարծիքով նախորդ քաղաքական քննարկումների ժամանակ բոլոր ուժերը հալած յուղի պես էին ընդունում ՀՅԴ յոթ կետերը, իհարկե, ոչ, բայց մենք չդադարեցինք քննարկումներ կազմակերպել: Մենք ասում ենք, որ անընդհատ պետք է աշխատել»: