Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցեց, որ բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել 22 ծրագիր, որոնցից 10-ը վարկային ծրագրեր են:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական նախագծով քանի՞ կիլոմետր է նախատեսված կառուցել 2016-ին: Պատգամավորը հետաքրքրվեց նաև չինական նախագիծ համարվող Մետաքսի նոր ճանապարհով:
Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ նախարարությունը վերանորոգում է կենսական նշանակություն ունեցող ճանապարհները, որովհետև կան միջհամայնքային ու միջպետական ճանապարհներ, որոնք շատ ավելի վատ վիճակում են:
Ինչ վերաբերում է Մետաքսի ճանապարհին, նախարարը պատասխանեց. «Այդ ուղղությամբ Հայաստանը պակաս ակտիվ չի աշխատում, ուղղակի մեր բնավորությունն է այդպես, որ մեզ մեր հարևանների արած աշխատանքը ավել ակտիվ է թվում: Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությունն ակտիվ ընթանում է, այդ հարցով մեկնելու եմ Իրան, լինելու եմ Բուլղարիայում, հանդիպելու եմ մեր վրացի գործընկերների հետ»: