|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Առցանց անցկացվող արագ շախմատի մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթեց ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային: Առաջին, երրորդ և չորրորդ պարտիաներում կողմերը հաշտություն կնքեցին, իսկ երկրորդում հաղթանակ տարավ հայ շախմատիստը:
Վաղը կկայանան այս փուլի մնացած 4 պարտիաները: Կիսաեզրափակիչ փուլ մտնելու համար Լևոն Արնոյանին հարկավոր է չպարտվել այդ մրցամարտում, հակառակ դեպքում զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:
Այսօր կայացած մյուս հանդիպումներում հաղթանակ տարավ նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը 3:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Վեսլի Սոյին: Մագնուս Կառլսեն – Դանիլ Դուբով և Յան Նեպոմնյաշչի – Թեյմուր Ռաջաբով մրցախաղերն ավարտվեցին ոչ-ոքի՝ 2:2: