|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Շարմ աշ Շեյխ քաղաքից Կահիրե թռչող օդանավի ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ փորձել է բացել օդանավի դուռը և խոսել Աստծո հետ` 8000 մետր բարձրության վրա:
РИА Новости գործակալությունը տեղեկացնում է, որ Եգիպտոսի քաղաքացի Աբդալլահ Սեյիդ Ահմեդին զրկել են «խոսքի ազատության իրավունքից» ինքնաթիռի անվտանգության աշխատակիցները` նրան կապկպելով:
Ինքնաթիռում գտնվել է 144 ուղևոր, որոնք նույնպես խոչընդոտել են Ահմեդի` կարեւոր զրույցն իրագործելու փորձին: Վայրէջք կատարելուց րոպեներ անց նրան հանձնել են իրավապահ մարմիններին:
Ահմեդը հարցաքննության ժամանակ նշել է, որ ինքն ավարտել է առեւտրային քոլեջը, մեկ շաբաթ առաջ կորցրել է լավ աշխատանքը և վերադառնում էր հայրենի գյուղ: «Թռիչքի ժամանակ նյարդային խանգարում սկսվեց մոտս, ես էլ որոշեցի Աստծուց օգնություն խնդրել»,- ասել է նա:
Ներկայումս Աստծո փոխարեն Ահմեդին օգնում են հոգեբանները: