Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 31-ի գիշերը ծնվել է երկրագնդի 7 միլիարդերորդ բնակիչը: Իսկ թե ո՞վ կարժանա այդ պատվավոր տիտղոսին, դեռ պարզ չէ, քանի որ այդ իրավունքը վիճարկում են Ռուսաստանը եւ Ֆիլիպինները:
Նախնական տվյալներով` «հոբելյանական» երկրացին ծնվել է Կալինինգրադում Մոսկվայի ժամանակով 00:02-ին: Այդ փաստը գրանցել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Տղային կնքել են Պյոտր անունով:
Սակայն Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ հենց իրենց երկրում է ծնվել երկրագնդի 7 միլիարդերորդ բնակիչը: Հետաքրքիրն այն է, որ Մանիլայում ծնված աղջնակի ծնունդը նույնպես ֆիքսել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նաեւ 1999-ին ծնված եւ մեր մոլորակի 6 միլիարդերորդ բնակիչը հռչակված 12-ամյա Լոիզ Գեւարան:
Ճշգրտորեն որոշել Երկրի 7 միլիարդերորդ բնակչին անհնար է, այդ պատճառով ՄԱԿ-ը նախապես նշանակել էր հանդիսավոր իրադարձության օրը, ապա ընտրել քաղաքը, որտեղ պետք է ծնվեր երեխան. գրում է ТСН-ը: Սակայն ժողովրդագիրները պնդում են, որ ՄԱԿ-ը ժամանակից առաջ է ընկնում` հայտարարելով, թե մինչեւ այս ամսվա վերջը Երկրի բնակչությունը 7 միլիարդ կդառնա: Ըստ նրանց` իրականում այդ շեմը կհաղթահարվի 2012-ին, նույնիսկ` 2013-ին: