կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 13:11
Հասարակություն

Քաղաքական uպանությnւնների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի հետևանք է. Մելոյանը՝ միջազգային հանրությանը

Քաղաքական uպանությnւնների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի հետևանք է. Մելոյանը՝ միջազգային հանրությանը

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը դիմել է միջազգային հանրությանը․

«Երեկ գիշերն իր տան դիմաց դաժանաբար սպանվել է այսօրվա իշխանության նկատմամբ միանձնյա ջախջախից հաղթանակ տարած ընդդիմադիր Փարաքարի համայնքապետը՝ Վալոդյա Գրիգորյանը։

Ինչո՞ւ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը։

Հայաստանի Հանրապետությունուն աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, իսկ արդեն քաղաքական սպանությունների ամենաթողության միջավայրը նաեւ ձեր արժեքներից հետնահանջի ու իրավիճակային հետեւանքային գնահատականների բացակայության արդյունք է

Ձեր կառույցները կայացել են թղթին տրված արժեքները փութաջանորեն կյանքի կոչելու հետեւանքով։

Ակնկալում եմ Ձեր հետեւողականությունն այս հանցագործության բացահայտման եւ հետագա հանցագործությունների կանխարգելման հարցում»։