կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 06:23
Մշակույթ

Պաղեստինն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 195-րդ անդամ

Պաղեստինն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 195-րդ անդամ

Երեկ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ Գլխավոր համաժողովում ձայների 107 կողմ, 14 դեմ, 52 ձեռնպահ հարաբերակցությամբ Պաղեստինը ընդգրկվել է  կազմակերպությունում` որպես 195-րդ անդամ պետություն:

 

ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին կազմակերպության անդամի կարգավիճակ շնորհելուն։ Տարածաշրջանային երկրներից կողմ են քվեարկել նաեւ Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը, մինչդեռ Վրաստանը ձեռնպահ է մնացել. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

ԱՄՆ կառավարությունը, ի պատասխան Պաղեստինին անդամի կարգավիճակ շնորհելուն, դադարեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը:

 

Իսրայելը, Գերմանիան, Նիդերլանդները, Շվեդիան եւ ԱՄՆ-ը  դեմ քվեարկող երկրներից են:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարույունը տարեկան ավելի քան 70 մլն դոլար է նվիրաբերում UNESCO-ին, որը կազմում է կազմակերպության ընդհանուր բյուջեի շուրջ 1/4։  Այս քայլից հետո UNESCO-ի գումարների զգալի մասը՝ ավելի քան 60 մլն դոլար ԱՄՆ կառավարությունը չի փոխանցի։