Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ստամբուլում անցկացվող WTA ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին հանդիպումը լավ նոտայով չավարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի համար։ 27-ամյա ֆրանսիացի Մարիոն Բարտոլիի հետ հանդիպման ժամանակ Ազարենկան երեք սեթերի արդյունքում 5/7, 6/4, 6/4 հաշվով պարտվեց: Հանդիպումը տևել է 2 ժամ 31 րոպե։
Չնայած անհաջողությանը` Ազարենկան իր խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, և այսօր կիսաեզրափակչի շրջանակներում կհանդիպի ռուսաստանցի Վերա Զվոնարյովայի հետ։