Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «Լյուքս» հյուրանոցային համալիրի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու:
Նրա պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, «հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 6,6 գ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված, թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 0,8 գ ընդհանուր կշռով մուգ շագանակագույն զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված մոտ 0,6 գ ընդհանուր կշռով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:
Օտարերկրացին հայտարարել է, որ 6,6 գ մուգ դարչնագույն զանգվածը հաշիշ է, 0,8 գ մուգ շագանակագույն զանգվածը` ափիոն, իսկ 0,6 գ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը` «Կրիստալ» տեսակի թմրամիջոց: 2011-ի սեպտեմբերի 14-ին օտարերկրացին իր օգտագործման համար թմրանյութերն անցկացրել էր «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: