Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The Halo Trust ոչ կառավարական կազմակերպությունն արդեն 10 տարուց ավելի է` ականազերծման աշխատանքներ է իրականացնում Արցախում։
Այս տարի կազմակերպությունը նույնպես շարունակել է իր աշխատանքները, որոնց արդյունքում` հոկտեմբերի 1-ի դրությամբ, հանրապետության տարածքում կազմակերպության կողմից հայտնաբերվել եւ վնասազերծվել են 138 հակահետեւակային, 40 հակատանկային ականներ, 380 կասետային ավիառումբեր, 1291 տարբեր տեսակի եւ 3840 փոքր տրամաչափի զինամթերք։
Ղարաբաղյան կազմակերպության ծրագրերի համակարգող Գալինա Դանիլովայի խոսքերով` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ականազերծվել է 1,385,229 քառ. մետր տարածք, իսկ կասետային ավիառումբերից եւ զինամթերքներից մաքրվել է 6,311,410 քառ. մետր տարածք։
Տարվա ընթացքում 3 միջադեպ է գրանցվել, որոնց հետեւանքով տուժել է 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Բարեբախտաբար, մահացության դեպք չի արձանագրվել։
Արցախում կազմակերպության 10 տարվա գործունեության ընթացքում վնասազերծել է ավելի քան 10 հազար ական, նույնքան կասետային ռումբ եւ 43 հազարից ավելի պայթուցիկ սարք:
Կազմակերպության տվյալներով` Ղարաբաղում հետպատերազմյան տարիներին ականների պայթյունից զոհվել է 328 խաղաղ բնակիչ:
Անահիտ Դանիելյան