|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Անցյալ տարի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության /արդեն նախկին/ պետ Կարինե Կիրակոսյանին դիմեցին 11 լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ: Նրանք տեղեկացրել էին, որ տարիներ շարունակ օգտվում են Արշակունյաց պողոտա 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակներից: Խմբագրությունները գտնվում են 15 հարկանի այդ շենքի տարբեր հարկերում:
Անցյալ դարի 70-ական թթ. գործող 2 վերելակներից /խորհրդային տարիներին Սպիտակում արտադրված/ հազվադեպ է պատահում, որ աշխատեն 2-ը: Լրատվամիջոցները բարձրացրել էին նաեւ վերելակների անվտանգության հարցը, վերելակներ, որոնք ցանկացած պահի կարող են մարդկային կյանք արժենանալ: Երեկ վերալակներից մեկի ճոպանը պոկվեց եւ բախվելով պատերին` կիսաթեք հենվեց վերելակի դրսի դռներին: Վերելակում գտնվող կինը վախից ուշագնաց էր եղել: Բարեբախտաբար, այս անգամ էլ զոհ չեղավ:
Այս շենքը գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության ենթակայության տակ, եւ սպառող կազմակերպությունները ոչնչով մեղավոր չեն շենքի անվտանգության բացակայության եւ անտարբերության համար: Ինչքան կարելի է վախվորած օգտվել մի բանից, որը ենթակա է վթարի, որը կարող է մարդու կյանք խլել: Եվ քանի անգամ կարելի է հրավիրել պատկան կոչվող մարմնի ուշադրությունը: