կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 13:07
Մշակույթ

"WebԾիրան". առաջին անգամ Հայաստանում

"WebԾիրան". առաջին անգամ Հայաստանում

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հիմնել են «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը, որը մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին:

 

Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են միայն webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:

 

«WebԾիրան» կինոփառատոնն առաջին անգամ է անցկացվում: Դրան կարող են մասնակցել Հայաստանի եւ արտերկրի բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին ներկայացված ֆիլմերը պետք է լինեն 2-20 րոպե տեւողությամբ»,- լրագրողներին փառատոնը ներկայացրեց A. M. Media Production ընկերության եւ webtv.am ինտերնետային հեռուսատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

 

Ֆիլմերի ժանրային սահմանափակումներ չկան, նաեւ` կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:

 

«Ներկայումս մարդկանց մեծ մասը հեռուստացույց չի նայում, այլ կապված է համակարգչի հետ: Այդտեղից էլ ծնվեց փառատոնի գաղափարը: Բացի այդ` այն մեծ գումարներ չի պահանջում, այլ` արվեստ եւ գաղափար»,- նշեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

 

Յուրաքանչյուր ֆիլմ ցուցադրվելու է հինգ օր անընդմեջ: Այդ ընթացքում տեղի է ունենալու քվեարկություն webtv.am ինտերնետ հեռուստատեսության կայքում եւ Facebook սոցիալական ցանցում: Սահմանված է երկու մրցանակ. գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին, եւ խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հաղթողները պարզ կդառնան դեկտեմբերի 25-ին: