|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2011թ. հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Սամարայում ազգությամբ հայ ոստիկան Սամվել Մեհրաբովին սպանած Ադրբեջանի ուշուի ազգային հավաքականի նախկին մարզիչ, սանդա ուշուի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ջանփոլադ Բուդաղովն իր առաջին ցուցմունքներում խոստովանել է, թե Մեհրաբովին սպանել է պատահաբար. գրում է vesti.az կայքը:
«Նա առաջինը հարձակվեց ինձ վրա և ծեծեց։ Ես պաշտպանվում էի և նրան դանակով հարվածել եմ պատահաբար»,- ասել է Բուդաղովը:
Սակայն Մեհրաբովի մայրը պնդում է, որ Բուդաղովը ստում է և ինքը տեսել է, թե ինչպես է տեղի ունեցել իր որդու սպանությունը:
Ավելի վաղ vesti.az-ը տեղեկացրել էր, թե ադրբեջանցի չեմպիոնը հայ ոստիկանին սպանել է ադրբեջանցիներին պատկանող սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: