կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-22 11:36
Հասարակություն

Ցուցադրությո՞ւն, թե՞ ցուցամոլություն

Ցուցադրությո՞ւն, թե՞ ցուցամոլություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արտաշատ կատարած այցից ընդամենը մեկ օր առաջ տեխնիկա էր մտցվել քաղաքի` ճանճի վերածված լիճը` տպավորություն ստեղծելով, թե աշխատանքներն այստեղ եռում են:

 

Դա շատ էր զարմացրել արտաշատցիներին, քանի որ մասնագետ լինել պետք չէր` հասկանալու համար, որ տիղմով լցված լճում ծանր տեխնիկան պարզապես ցուցադրության համար էր, եւ, ըստ էության, մաքրման աշխատանքներն այդտեղից չպետք էր սկսել:

 

Այցից  անմիջապես հետո  «անպիտան» տեխնիկան լճից հեռացվել է, եւ մասնագետներն արդեն անցել են բուն գործին. ճահճացած լճի ջուրը դատարկելու համար առու է փորվել:

 

Թեեւ արտաշատցիներն արդեն քմծիծաղով են հիշում նախագահի պատվին կազմակերպված «ներկայացումը» եւ զարմանում են, թե ինչպես է նախագահը հավատացել դրան, սակայն հուսով են, որ գոնե սկսված գործը կիսատ չի մնա եւ, խոստացվածի համաձայն, վերջին զանգին արտաշատցի դպրոցականները հնարավորություն կունենան իրենց ժամանցը կազմակերպել լճի մոտ: