կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 11:25
Աշխարհ

Եվրոյի վերացման համար մրցանակ է սահմանվել

Եվրոյի վերացման համար մրցանակ է սահմանվել

Բրիտանացի գործարար Սայմոն Վուլֆսոնը նոր մրցանակ է սահմանել, որին կարող է արժանանալ ցանկացած տնտեսագետ, ով կառաջարկի եվրոյի վերացման ծրագիր` շահագրգիռ երկրների համար նվազագույն բացասական հետեւանքներով:

 

Wolfsone Economics Prize-ը 250 հազար ֆունտ ստերլինգ է (մոտ 400 հազար դոլար), փաստորեն, երկրորդն է լինելու տնտեսության ոլորտում շնորհվող Նոբելյան մրցանակից հետո. գրում է Financial Times-ը:

 

Գաղափարի հեղինակի կարծիքով` մրցանակը կարող է տալ արժութային միության ստեղծումից հետո հրատապ դարձած բազմաթիվ կարեւոր հարցերի պատասխաններ: 43-ամյա գործարարը համարում է, որ վերջին շրջանում եվրոյի ճակատագրի մասին միայն խոսում են, իսկ հիմնարար հետազոտությամբ համարյա չեն զբաղվում:

 

Մրցանակի կանոնակարգում գրված է, որ մինչեւ 2012 թվականի հունվարի 31-ը քննության են առնվելու սցենարներ եվրագոտուց մեկ, մի քանի կամ միանգամից բոլոր երկրների դուրս գալու վերաբերյալ: Ընդ որում` ծրագրից չպիտի տուժեն ո'չ այդ երկրների բնակիչները, ո'չ նրանց հարեւանները, ո'չ էլ մակրոտնտեսական իրադրությունը եւ աշխարհի ֆինանսական շուկաները: Եթե իրական գործող տարբերակներ չլինեն, մրցանակակիր չի լինի:

 

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերներ են ուղարկվելու աշխարհի 200 առաջատար տնտեսական հաստատությունների: