|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Թուրքական «Թարաֆ» օրաթերթում «Արմանին հայ է» վերնագրով հոդված է տպագրվել:
Հեղինակը մի զավեշտալի պատմություն է ներկայացրել. 3 թուրք ձերբակալվել և դատարանի առջև են կանգնել Emporio Armani աշխարհահռչակ բրենդի հագուստ կրելու համար: Նրանց մեղադրել են այդ բրենդի միջոցով հայկական քարոզչությամբ զբաղվելու համար: Հոդվածագիրը կոնկրետ անուններ, ամսաթվեր չի նշում, սակայն վստահեցնում է` որքան էլ անհավանական է թվում իր պատմությունը, այն բացարձակ ճշմարտություն է:
Ըստ նրա` քանի որ «հայկական քարոզչությամբ զբաղվելը» շատ լուրջ հանցագործություն է, կասկածյալներին դատարան էին տարել ձեռնաշղթաներով: Նրանք բոլորն էլ խոստովանել էին, որ երբեք չեն մտածել, թե նման ձևով քարոզչություն են անում: Հեղինակը հոդվածում հարց է տալիս. «Ի՞նչ է նշանակում զբաղվել հայկական քարոզչությամբ: Օրինակ` իմ ընկեր Երվանդը շատ լավ ջութակ է նվագում: Մի՞թե սա նշանակում է զբաղվել հայկական քարոզչությամբ: Ըստ իս` կարող է լինել: Այնպես որ, ուշադիր լինենք»:
Հոդվածագիրը նաեւ ավելացնում է, որ թուրքական արդարադատությունը, պարզելու համար` արդյո՞ք Emporio Armani գրությամբ շապիկ կրելը հանցագործություն է, դիմել է փորձագետների օգնությանը: Թարգմանիչներից կազմված փորձագիտական խումբը հաստատել է, որ Emporio Armani նշանակում է Հայկական կայսրություն: Իսկ մեղադրյալներին դատապարտել են ցմահ բանտարկության...