Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
29 հազար 800 քառակուսի կիլոմետրը նշանակում է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․
«29 հազար 800 քառակուսի կիլոմետրը ենթադրում է կարևոր անվտանգային կետերի, տարածքների զիջումներ Ադրբեջանին։ Նկատի ունեմ Տիգրանաշենը և Տավուշի այսպես կոչված անկլավ համարվող գյուղերը, որոնք առաջացել են ինչ որ թվականի Խորհրդային Միությունում։ Փոխարենը Բաքուն պետք է առաջարկի Արծվաշենը, բայց մինչև հիմա նրանց կողմից նման բան չեմ լսել։ Հայաստանը կուլ է տվել նման պայմաններով դելիմիտացիա անելու խայծը։ Հայտարարություններով ու կոչերով Ադրբեջանը զորքը հետ չի քաշի օկուպացրած տարածքից, նրանց ուղղակի քշել է պետք»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման և ՀԱՊԿ-ի հասցեին իշխանությունների ելույթների մասին, Խաչատրյանն ասել է, որ այս պահին Հայաստանը դարձնել ՌԴ-Արևմուտք հակասությունների մանրադրամ՝ շատ ռիսկային է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․