|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 16-ին մահացել է «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանը:
Անհայտ անձի ահազանգից հետո օպերատիվ խումբը Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել է Սեւան-Երեւան մայրուղու մերձակայքում` Գետամեջ գյուղի ճանապարհին, նրան պատկանող BMW X5 ավտոմեքենայում:
Ոստիկանության աղբյուները հայտնում են, որ մահացածի ձեռքին եղել է TT մակնիշի ատրճանակ, եւ ըստ նախնական վարկածի` Արմեն Պետրոսյանն ինքնասպան է եղել: Նրա քունքի մասում հրազենային վնասվածք է եղել, իսկ աջ ձեռքի մատը եղել է ատրճանակի ձգանին:
Ոստիկանության աշխատակիցները մեքենայում նաեւ հայտնաբերել են «Բրաունինգ» ատրճանակ, մեծ քանակությամբ փամփուշտներ եւ մեկ կրակված պարկուճ:
Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի