|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ֆրանսիացի նախկին խորհրդարանական, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Անրի Սաբին, ով մահացել էր հունիս ամսին, կտակ էր թողել` խնդրելով իրեն թաղել Հայաստանում եւ Արցախում:
Այս օրերին նրա աճյունն ամփոփող սափորը գտնվում է Հայաստանում: Սաբիի աճյունի մի մասը հողին կհանձնեն Երեւանի քաղաքային պանթեոնում` հոկտեմբերի 19-ին, իսկ մյուս մասը, կտակի համաձայն, Արցախում:
Անրի Սաբին իր ողջ գործունեության ընթացքում զբաղվել է հայանպաստ գործունեությամբ, նրա ջանքերով է Եվրոպական խորհրդարանում քննարկման դրվել եւ ընդունվել «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը, որում 1915-17թթ. Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր համարվում: Սաբին նաեւ մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան շարժման ընթացքում Եվրոպական խորհրդարանում արցախահայության իրավունքները պաշտպանող տարբեր բանաձեւերի ընդունման գործում: