|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հիմա էլ հայտարարվում է, թե նախագահի հրաժարականն է իրատեսական: Երեւի մարդիկ մոռացել են, որ ամիսներով իրատեսական էին համարում նաև արտահերթ ընտրությունները, որից, ի վերջո, հրաժարվեցին: Բայց կարևորը, իհարկե, այն է, որ հրաժարականի պահանջը դեռ կարելի է մի քանի ամիս էլ ծամծմել, ինչպես ծամծմվում էին արտահերթ ընտրությունների, երկխոսության գաղափարները:
Իսկ որ դա միայն ծամծմելու համար է, վկայեց Կոնգրեսից բաց թողնված տեղեկատվական այն «բադիկը», ըստ որի` եթե չհաջողվի աշնանը գործը գլուխ բերել, ապա հրաժարականին հասնելու համար կօգտագործվեն, ոչ ավել, ոչ պակաս, հերթական ընտրությունները:
Սա առնվազն նշանակում է, որ արմատականներն իրատես են դառնում: Այդ հարցում նրանց օգնեց նույն այն ժողովուրդը, որի անունից հանդես գալու իրավունքը արմատականներն ուզուրպացրել էին: Նրանց հասկացրին, որ եթե իրենց ետևից ժողովուրդը գնալիս լիներ, ապա մարզերի փակ ճանապարհները և գյուղատնտեսական աշխատանքները չպետք է խանգարեին նրա` գոնե երեւանցի հատվածին` գիշերելու վրաններում:
Այնպես որ, վերջապես քարերը փեշերից թափելու ժամանակն է և անելու այն, ինչի կոչը քաղաքական այլ ուժերը վաղուց են անում, այն է՝ աշխատել ընտրություններն առանց կեղծիքների անցկացնելու ուղղությամբ: Տեսնենք` քանի ամիս կպահանջվի ՀԱԿ ղեկավարությունից այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար: