կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 10:39
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Գործարքը չի կայացել

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Գործարքը չի կայացել

«Ժողովուրդ»-ը, հղում անելով երեք տարբեր աղբյուրների, արդեն տեղեկացրել էր, որ «Հայաստանի էլցանցեր»-ի 100 տոկոս բաժնետեր ռուսական «Ինտերո ՌԱՈ հոլդինգ»-ը մտադիր է բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառել ֆրանսիացիներին: Սակայն սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ գործարքը չի կայացել:

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ նշված օրը կողմերը ներկայացել են գործարքը կնքելու, սակայն ռուսներն անսպասելի հրաժարվել են վաճառից` տեղեկանալով, որ ֆրանսիացիների հետեւում հայ օլիգարխներ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած: Թերթը հիշեցնում է, որ ՀՀ-ում էներգետիկ ներդրումներից ռուսական կողմի դժգոհությունների մասին նշել էր նաեւ «Ռեգնում»-ը` տեղեկացնելով էներգետիկ նոր բարեփոխումների ծրագրի մասին :