Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտ Վահան Արծրունին ներկայացրեց «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակը, որը Հասմիկ Բաղդասարյանի եւ նրա ստեղծագործական համագործակցության ու «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ աշխատանքի արդյունքն է:
«Այս տարի մենք պետք է ազգովի նշեինք Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը, բայց, ցավոք, նշելու ենք շատ փոքր շրջանակում, եւ նշելու ենք այս ձայնասկավառակի շնորհանդեսով»,- ասաց երաժիշտը:
Շնորհանդեսը տեղի կունենա վաղը` «Նարեկացի» արվեստի միությունում ժամը 20:00-ին: Կցուցադրվի նաեւ հատուկ տեսաշար, որը պատրաստվել է լուսանկարիչ Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարների հիման վրա:
Ձայնասկավառակում տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի 11 շարականներ, որոնք որեւէ այլ տեղ ձայնագրված եւ հրատարակված չեն եղել:
«Ցանկալի կլիներ, որ այս ձայնասկավառակը լիներ պետական ազգային ծրագիր, այս երաժշտությունը հնչեր ամենուրեք, լիներ յուրաքանչյուր ընտանիքում, քանզի, իմ խորին համոզմամբ, այս երաժշտության հետ առնչվող որեւէ մեկը չի կարող այլեւս լսել այլ երաժշտություն, որովհետեւ այս տեսակը մերժում է ե'ւ անճաշակությունը, ե'ւ տգիտությունը»,- ասաց Վ. Արծրունին: