Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ այսօր վերջապես թողարկվեց «Կռվախնձոր» հաղորդումը, որին հյուրընկալվել էին դերասանուհի Անժելա Սարգսյանը եւ նրա ամուսին Ղազար Ավետիսյանը։ Նրանք առաջին անգամ հանգամանալից ներկայացրին աղմուկ հանած «պոռնո» պատմության իրենց մեկնաբանությունը:
«Մենք բաժանված ենք եղել 1 տարի 4 ամիս, բայց այդ մասին ոչ ոք չի իմացել։ Ապրել ենք նույն տանը, քանի որ նա հայտնի անձնավորություն էր, չէինք ցանկանում, որ աղմուկ բարձրանար: Դրանից մի որոշ ժամանակ անց Անժելան ծանոթանում է այդ երիտասարդի հետ, ում հետ ինձ էլ ծանոթացրեց։ Ես ասացի, որ իր ընտրությունն անհաջող է՝ ի տարբերություն իմ ընտրության. ես էլ ընկերուհի ունեմ»,- ասաց Ղ. Ավետիսյանը։
Իսկ Անժելա Սարգսյանը որոշ մանրամասներ պատմեց իր նախկին սիրեկանի եւ իրենց հարաբերությունների մասին: «Սկսել ա սիրավեպ, բայց կասկածներ եմ ունեցել՝ կապված իր անձնականի, ընտանիքի հետ,- նշեց նա։- Մոտ երեք-չորս ամիս ես չգիտեի, թե ինչի համար ա էդ մարդը նստել բանտում։ Հետո պարզվեց, որ ավազակային, զենքով հարձակման համար ա նստել, որը ինձ համար մեծ շոկ էր: Էլի մի շոկ ապրեցի չորս-չորսուկես ամիս անց, երբ իմացա, թե ովքեր են նրա ծնողները»։
Մանրամասները` տեսանյութում: