կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 16:11
Քաղաքական

Սեյրան Օհանյանը Բրյուսելում է

Սեյրան Օհանյանը Բրյուսելում է

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների` հոկտեմբերի 6-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:

 

Հանդիպման ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում տիրող իրավիճակը, Դաշինքի հետագա ռազմավարությունն ու իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի նաեւ Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերում Գերմանիայի հրամանատարության ներքո գործող Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում կհամաձայնեցվի եւ կհրապարակվի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների համատեղ կոմյունիկեն:

 

Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ Սեյրան Օհանյանի երկկողմ ձեւաչափով հանդիպումները Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրեյի, Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի եւ գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ: