Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր կայացել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը գլխավորել են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը եւ Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիին:
ՀՀ փոխվարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ իրենք քննարկել են տնտեսական, առեւտրային, ներդրումային, գիտատեխնիկական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում կբացվի Քուվեյթի դեսպանատուն, իսկ դեսպանը Երեւանում կլինի մինչեւ տարեվերջ:
Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիին իր խոսքում հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքը դրվել է դեռեւս երեք տարի առաջ, երբ ՀՀ նախագահն այցելել է Քուվեյթ:
Նշենք, որ քննարկումների արդյունքում ստորագրվել է «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը: