|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը Ամսվա մարդ է ճանաչել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Ըստ կազմակերպության` ոստիկանապետը սեպտեմբերին ամենաարդյունավետ աշխատանքը ցուցադրած պետական գերատեսչության ղեկավարն է:
«Ամսվա մարդ» անվանակարգն այսուհետ տրվելու է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում, հասարակական եւ քաղաքական կյանքում ամենաակտիվ, նշանակալի եւ արդյունավետ գործունեություն ծավալած անձանց. նշվում է քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնի առանձնահատկությունները` անվանակարգին ի պաշտոնե չեն մասնակցելու ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը: