Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարորդական իրավունք ստանալու համար պետական վճարը կմնա նույնը. վճարի կապակցությամբ որեւէ փոփոխություն չի կատարվի. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` հավելելով, որ վճարման հետ կապված որեւէ դժգոհություն մեր քաղաքացիներից առ այսօր չի եղել:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքա՞ն է վարորդական իրավունք ստանալու համար վճարվող գումարը, ոստիկանապետն էլ ասաց. «Հիմա ինձ ասում են, որ մի վարորդական իրավունք հանելու համար, չգիտեմ, վճարումները հասնում են 30-35 հազարի. էդպիսի գումար չկա: Եթե չեմ սխալվում, 10-12 հազար է, ուղղակի չեմ հիշում կոնկրետ գները, ամեն դեպքում 35 հազար չի, 40 հազար չի էս թիվը»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ քաղաքացին այսուհետ կներկայանա բանկում մուծված կտրոնով եւ քննությունը հաջող հանձնելուց հետո անմիջապես կստանա վարորդական իրավունքը:
Փաստորեն, մեր ոստիկանապետը ոչ միայն «տեղյակ չէ» 30-35 հազարից, այլեւ «գաղափար չունի», որ շատ ավելի մեծ թվեր են շրջանառվում այս ոլորտում: