Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի կենտրոնի կառուցապատման անզուսպ ընթացքը կասեցնելը, կարծես, անհնար է դառնում։ Նույնիսկ պետական պատասխանատուների անձնական կարծիքն ու ճաշակն այլեւս դադարել են որեւէ նշանակություն ունենալ։
Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող բակում կառուցվում է բարձրահարկ շենք, սակայն հարեւան շենքերի բնակիչները բողոքում են, քանի որ արդյունքում նրանք եւ նրանց երեխաները զրկվելու են բակ ունենալու հնարավորությունից: Բնակիչներից տեղեկացանք, որ իրենք դիմել են քաղաքապետին եւ Կարեն Կարապետյանը անձամբ եկել եւ տեսել է իրավիճակը:
«Քաղաքապետը մի պահ իրեն վատ է զգացել, որ այսպիսի շենք են կառուցում, սակայն մենք զարմացանք, քանի որ կառուցման իրավունքը հենց նա է ստորագրել: Մենք Կարապետյանին առաջարկեցինք բարձրահարկի փոխարեն կառուցել 2 հարկանի սպորտ դահլիճ եւ բակ, որպեսզի երեխաները խաղանալու տարածք ունենան»,- ասում է բնակիչ Վարդան Գերավետյանը:
Քաղաքապետը հանձնարարել է Կենտրոնի թաղապետ Գագիկ Գանջումյանին հանդիպել բնակիչների հետ` համաձայնության եզրեր գտնելու համար: Սակայն հանկարծ պարզվել է, որ Սամվել Մայրապետյանը` կառուցապատողը, քաղաքում չէ:
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել բաղձալի հանդիպումը թաղապետի, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի եւ բակի ներկայացուցիչների հետ: «Արդյունքում պարզ դարձավ, որ այն, ինչ կատարվում է, համապատասխանում է բոլոր նորմերին եւ անձամբ ճարտարապետը կողմ է դրան»,- ասաց Գերավետյանը:
Նշենք, որ այժմ էլ շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնք բնակիչների ամեն մի բողոքից հետո, կարծես, նոր թափ են ստանում...