Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջին անգամ «Ոսկե ծիրան» փառատոնին իր աջակցությունն է ցուցաբերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը, որի նպատակն է ստեղծել ընդհանուր հումանիտար և մշակութային տարածություն`ընդհանուր կինեմատոգրաֆիական տարածք, նպաստել մշտական մշակութային և գործնական կապերի հաստատմանը համագործակցության ողջ տարածքում, ստեղծված ֆիլմերը ներկայացնել հայ հանդիսատեսին: Ծրագիրը նաև առիթ կդառնա, որ նոր արտադրական կապեր ստեղծվեն երկրների միջև:
«Հարսանիք Բեսարաբիայում» ֆիլմի ռեժիսոր Նապոլեոն Հելմիսը նշեց, որ ֆիլմն արտացոլում է Մոլդովայի կյանքը, իսկ իրենք արդեն 5 տարի է, ինչ փորձում են բոլորին ապացուցել, որ թեեւ փող չունեն, սակայն ունեն տաղանդավոր մարդիկ:
«Լքված մանկության գետափին» ուզբեկական արտադրության ֆիլմը նկարահանվել է դեռևս 2010-ին: Ռեժիսոր Սաբիր Նազարմուհամեդովը տեղեկացրեց, որ իրենց երկրում 14-25 տարեկան երիտասարդները դիտում են հիմնականում հայրենական արտադրության ֆիլմեր:
Ըստ «Լույսի գողը» նիդեռլանդական արտադրության ֆիլմի ռեժիսոր Ակտամ Արիմ Կուբաթի` ֆինանսավորման առումով հույսները չեն դնում պետության վրա, այլ իրենք են աշխատում ինչ-որ բան անել: Այդ առումով Նապոլեոն Հելմիսը խոստովանեց, որ զարմացած և ուրախ է փառատոնի շրջանակներում մեր պետության հովանավորության առիթով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ