Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վլադիմիր Պուտինի` Կրեմլ հավանական վերադարձին Արեւմուտքը պատասխանել է Financial Times-ի հոդվածով:
Թերթի վերլուծաբանները Եվրոպային առաջարկում են աննախադեպ պայքար մղել ռուսական ավտորիտարիզմի դեմ` Եվրամիության անդամակցություն խոստանալով հետխորհրդային տարածքի 6 հանրապետությունների` Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային, Հայաստանին, Ադրբեջանին, նույնիսկ` Բելառուսին:
«Եվրամիությունը պետք է ճանապարհ ցույց տվող աստղ դառնա այդ պետությունների միլիոնավոր բնակիչների համար, որոնք տառապում են իրենց կառավարությունների ոչ ադեկվատ գործողություններից եւ աղքատությունից»,- գրում է թերթը` նշելով, որ այդ երկրների իշխանությունները, ինչպես Թուրքիայինը, լուրջ բարեփոխումներ կիրականացնեն` սպասելով ԵՄ անդամակցությանը:
Անդրադառնալով Financial Times-ի հոդվածին` Լոնդոնի տնտեսական դպրոցի պրոֆեսոր Մարգո Լայթը РБК-ին ասել է. «Չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինի վերադարձը նախագահական աթոռին ինչ-որ կերպ կանդրադառնա արեւմտյան երկրների հետ հարաբերությունների վրա: Ըստ էության` նա քաղաքական ասպարեզից չի հեռացել: Սպասել, որ տանդեմում փոխատեղման պատճառով Արեւմուտքի քաղաքականությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների նկատմամբ կփոխվի, նույնպես հարկավոր չէ»: