|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորում է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Ռոթն այս մասին ասաց Երևանում լրագրողների հետ զրույցում:
«Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասաց Ռոթը:
Նա հայտնեց, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված կանանց՝ ընդգծելով, որ Գերմանիան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դիտարկում այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել:
«Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,-շեշտեց նա: