|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այցի առաջին օրը հանրապետության ղեկավարն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Խորհրդարանականներին ուղղված իր խոսքում նախագահ Սարգսյանը, ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում և խորանում է:
Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակներում, այնուհետեւ նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:
Սերժ Սարգսյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նրանց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած և մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցավը հասկանալու և իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար:
Հանրապետության ղեկավարը հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին մաղթել է հարատևություն: