Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Մի քանի օր է` գյումրեցիների խոսակցության հիմնական թեման է դարձել «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բնակարանային շինարարության` հոկտեմբերի 1-ից դադարեցման մասին լուրերը: Երկրորդ օրն է` բազմաթիվ խուճապահար գյումրեցիներ զանգում կամ այցելում են «Շիրակ կենտրոնի» և մարզային հեռուստաընկերությունների գրասենյակներ` այդ լուրը ճշտելու համար:
Բարեբախտաբար, շինարաությունը դադարեցնելու մասին մտավախություններն այս անգամ անհիմն էին:
Տեղեկությունը հերքեց նաև ՀՀ քաղշին նախարար Վարդան Վարդանյանը, ով այսօր բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու նպատակով գտնվում է Գյումրիում:
Ավելացնենք, որ ՀՀ կառավարության` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում Գյումրիի «Մուշ-2» թաղամասում մինչև տարեվերջ շահագործման է հանձնվելու 1544, իսկ «Անի» թաղամասում՝ 212 բնակարան: Ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները։
Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից 1051-ը բնակբաշխման առաջին փուլում` 2010 թ.-ին, ստացան բնակարաններ, իսկ ներկա դրությամբ բնակբաշխման հանձնաժողովին է հանձնվել մոտ 2290 գործ: Ընթացիկ տարում բնակարան կստանան միայն 1756-ը, իսկ հերթացուցակում հաշվառված մյուս ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդրին ՀՀ իշխանությունները խոստացել են անդրադառնալ հաջորդ տարի: