Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հայաստանի քաղաքական դաշտի վրա արտաքին և իրականում երկրորդական նշանակության իրողություններն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան առաջնային, ներքին գործոնները: Օրինակ՝ իշխանությունն ու ընդդիմության մի մասն իրենց հարաբերությունները պարզում են վիկիլիքսյան հրապարակումների հիման վրա` կարծես սպառած լինելով ռացիոնալ բանավեճի բոլոր հնարավորությունները, այդպիսով` շունչ ու բովանդակություն հաղորդում իրենց փոխադարձ հայհոյախառը երկխոսությանը:
Բայց այն շատ արագ, կարծես, սպառում է իրեն` տեղը հիմա էլ զիջելով Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հնարավոր վերադարձի թեմային: Եվ հիմա ողջ քաղաքական միտքն ամողջությամբ կենտրոնացած է այն գլուխկոտրուկը լուծելու վրա, թե արդյո՞ք Պուտինի վերադարձը կհանգեցնի Քոչարյանի վերադարձին Հայաստանում:
Բայց դա նույնքան արհեստական գործոն է, որքան և վիկիլիքսյան հերոսապատումները: Ամենաէականն այն է, որ այդ ամենում իսպառ կորչում է քաղաքականության ամենագլխավոր սուբյեկտը` քաղաքացին, նրա հետաքրքրությունները, հասարակական, սոցիալական, բարոյական պահանջմունքները: Արտաքին այս գործոններին առաջնայնություն տալը ոչ միայն հուշում են, որ քաղաքացին, հասարակությունը վաղուց արդեն գործոն չեն մեզանում, այլև էլ ավելի են բթացնում վերջիններիս` իրենց իրական որակներին ու արժեքներին վերադառնալու ձգտումները: