|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Կոլումբիայի դատարանը որոշել է բանտարկել մայրաքաղաք Բոգոտայի ղեկավար Սեմյուել Մորենոյին կաշառակերության եւ դրամաշորթության համար: Բոգոտայի քաղաքապետի պաշտոնը Կոլումբիայում համարվում է իր կարեւորությամբ երկրորդը նախագահի պաշտոնից հետո:
Reuters-ը տեղեկացնում է, որ դատախազությունը Մորենոյին ձերբակալելու հիմնավորումներ է ներկայացրել, դրանցում նշված է, որ նրան կալանքի տակ առնելը անհրաժեշտություն է, հակառակ դեպքում նա կկարողանա ճնշում գործադրել այդ գործով վկաների վրա:
Մորենոյին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Նա հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: