Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 23-ին Հովհաննես Թումայանի տուն-թանգարանում անցկացվեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի երրորդ մրցույթ-փառատոնը:
Փառատոնը բացվեց թանգարանի թատերախմբի սաների ներկայացումով, որին մասնակցում էին նաեւ նախորդ տարվա փառատոնի հաղթողները: Երեխաները փայլում էին թե' իրենց կատարողական արվեստով եւ թե' դերասանական վարպետությամբ, ուստի` ժյուրիի համար բավական բարդ է որոշել, թե ում պետք է նախապատվություն տրվի:
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և արժեքների վարչության գլխավոր մասնագետ, ժյուրիի անդամ Երանուհի Մարգարյանը նշեց, որ կարեւոր է մրցույթում երեխաների կատարողական վարպետությունը, բարբառի ճիշտ կիրառումը, խոսքի ճիշտ ձևակերպումը:
«Ժողովրդական բանահյուսությունը, հեքիաթասացությունը, լեզվին, բարբառներին տիրապետելը շատ կարևոր հանգամանք է մեր իրականության մեջ, և մեր նպատակն է շեշտադրել մեր բարբառների, հեքիաթասացության, վիպասանական դպրոցի պահպանության դերը»,- ասաց նա` հավելելով, որ այսպիսի փառատոները նպատակ են հետապնդում վերականգնել վիպասանական ավանդույթները:
Մրցույթին մասնակցող երեխաներն էլ անում էին անգամ անհնարինը` իրենց բարբառները ճիշտ և յուրովի ժյուրիին ու հանդիսատեսին ներկայացնեու համար:
17-ամյա Ամալյա Մանուկյանը, ով Կոտայքի մարզի Վանաձոր գյուղից էր եկել, մրցույթին մասնակցում է առաջին անգամ` Խոյի բարբառով ներկայացնելով «Մարդ պիտի բախտ ունենա» հեքիաթը: Նրա խոսքերով` բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են և բոլորն էլ արդեն հաղթողներ են, բայց նա նշեց նաեւ, որ իրենցից յուրաքանչյուրի նպատակն էլ հաղթանակած վերադառնալն է: «Ճիշտ է, բոլորիս նպատակը մեկն է` հաղթանակը, բայց շատ ավելի կարևոր է բարբառների պահպանումը, ինչի համար էլ մենք այսօր այստեղ ենք»,- ասաց Ամալյան` հավելելով, որ երեխաների համար ավելի արդյունավետ կլինի հեքիաթներ լսելը, քան հայկական արտադրության անիմաստ սերիալները դիտելը:
41-ամյա Լիանա Ասլանյանն էլ, թեեւ ներկայացնում է Երեւանը, բայց մրցույթին համշենահայ բարբառով կպատմի առակներ և անեկդոտներ: «Մեծ ցավ եմ ապրում, որ մեր համշենական բարբառը գնալով մեռնում է, որ իմ երեխաները, թոռները չեն խոսում ինձհամար այդքան հարազատ բարբառով, և կարծում եմ, որ նման փառատոները, մրցույթները պետք է նպաստեն մեր բարբառների վերածննդին»,- ասաց նա:
Ինչպես նշեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, անհրաժեշտ է, որ մոռացությունից փրկվեն հայոց բարբառները, հատկապես նրանք, որոնք այսօր չունեն աշխարհագրական կենսունակ հայրենիք, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի:
«Երբ որոշեցինք հեքիաթասացության և բարբառի փառատոն կազմակերպել, նպատակը մեկն էր` բանահյուսական նյութը, որով շատ է սիրել զբաղվել Թումանյանը, շարունակվի սերնդե սերունդ փոխանցվել»,- ասաց նա` հավելելով. «Իմ ամենամեծ ձեռքբերումը հեռավոր մարզերից մասնակիցներ ունենալն էր, որ նրանք էլ հասկանան` իրենք պահանջված են ու կարևոր, Երևանում իրենց սպասում են»:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։