|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ամերիկյան Reputation Institute-ի անցկացրած հարցումներով` Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելան ճանաչվել է աշխարհի ամենահարգված մարդ:
Աշխարհի հարգված մարդկանց որոշելու համար անցկացված հարցմանը մասնակցել է 50 հազար մարդ աշխարհի 25 երկրներից: Մանդելան հավաքել է հարցվածների ձայների 78,5 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն է: Ցուցակում հայտնվել են նաեւ միլիարդատեր Բիլ Գեյթսը, Apple-ի նախկին տնօրեն Սթիվ Ջոբսը եւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Քաղաքական գործիչներից «հարգվածների» թվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (14-րդ տեղ), Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը (34-րդ տեղ), ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը (43-րդ տեղ), ինչպես նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը (44-րդ տեղ):