կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-14 17:30
Առանց Կատեգորիա

Դիպլոմ չունեն, փող ունեն

Դիպլոմ չունեն, փող ունեն

Տարածված կարծիք է, որ եթե դիպլոմ ունես, ապա ավելի լավ աշխատանք կարող ես գտնել, շատ փող վաստակել, սակայն միլիարդատերեր կան, որոնք բարձրագույն կրթություն չեն ստացել:  Ահա նրանցից մի քանիսը.

Ռոման Աբրամովիչ. հայտնի ռուս օլիգարխ:

Ըստ Forbes-ի` նրա «գրպանում» 13.4 միլիարդ դոլար կա: Աբրամովիչը թաքցնում է իր կրթության մասին տվյալները: Նա Մոսկվայի քոլեջներից մեկում ուսում ստանալու մի քանի անհաջող փորձեր է արել, այնուհետև մեկնել է Ուխտու եւ ուսանել այնտեղի Արդյունաբերական ուսումնարանում, սակայն կիսատ է թողել: Մոսկվայի ակադեմիայում ստացել է իրավագետի որակավորում:

Շելդոն Ադելսոն. Նրան նախանձել կարելի է: Ծնվելով աղքատ ընտանիքում` սկսել է աշխատել 12 տարեկանից, իսկ այսօր նա կազինոների ու հյուրանոցներիի սեփականատեր է եւ իր հաշվին ունի ավելի քան 22.3 միլիարդ դոլար: Ադելսոնը կիսատ է թողել ուսումը քոլեջում եւ չունի համալսարանական կրթություն:

Սթիվ Բալմեր. Microsoft-ի գլխավոր տնօրեն: Նա ուսանել է Բալմերի մաթեմատիկական քոլեջում, սակայն այն չի ավարտել:

Մարկ Ցուկերբերգ. Facebook-ի 26-ամյա հիմնադիրը: Հիմնավոր կրթություն չի ստացել, ընդունվել է Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, սակայն չի ավարտել:

Այս ցուցակում կարելի է նշել է` Բիլ Գեյթս, Միքայել Դել, Լորենս Էլիսոն, Էյք Բատիստա, Մուկեշ Ամբանի, Ազիմ Պրեմդժի եւ այլք: