Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակում ձմեռ պապիներից որեւէ մեկն իրավունք չունի քաղաքացուց գումար ուզի՝ Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նման դեպք է արձանագրվել:
«Ես ոստիկանությանն ասել եմ, որ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը գնում է եւ փորձում է այնտեղ կողքից փող աշխատել: Չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիները, որոնք մեզ մոտ քասթինգով անցել են, իրենք եւս փող ուզելու իրավունք չունեն»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանի հարցին, թե ստացվում է, որ ինչ-որ մեկը Ձմեռ պապի շորով այնտեղ ժամանա՞կ է անցկացնում, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այդ հարցն ինձ էլ էր տանջում երկու օր, մինչեւ նրանցից մեկի հետ երկար զրույցից պարզեցի: Ասում է՝ մենք գալիս ենք մի երկու ժամ էստեղ աշխատում ենք, որի արդյունքում աչքի ենք ընկնում եւ ծնողները մեզ հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում: Այսինքն, թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետեւ իրենց քասթինգը անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ, անմիջապես ձերբակալեք, որովհետեւ դա ապօրինի ձեռնարկատիրություն է»: