Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Սեպտեմբերի 13-ին Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները կազմակերպում են Լուսնին նվիրված չինական տոնակատարություն, որը տեղի կունենա Կարապի լճի տարածքում:
Լուսնի տոնը Չինաստանում անվանում են «չունցյու», այսինքն` միջին աշուն, որն, ըստ լուսնային օրացույցի, նշվում է 8-րդ ամսի 15-րդ օրը:
Լուսնի տոնն առաջացել է դեռևս Թան արքայատոհմի գահակալության օրոք և կարևոր տեղ է զբաղեցնում չինական օրացույցում, քանի որ համարվում է Լուսնի աստծուն երկրպագելու օր: Ըստ ավանդույթի` չինացիները տոնակատարության ժամանակ համտեսում են քաղցր կարկանդակներ և ընթերցում բանաստեղծություններ լուսնի լույսի ներքո, որն այդ օրը ամենապայծառն է: Լուսնային բլիթները հիշեցնում են չին ժողովրդի ապստամբությունը ընդդեմ մոնղոլական նվաճողների: Ամենուրեք գույնզգույն լապտերիկներ են վառում հանրային այգիներում և մարգագետիններում: