կարևոր
3529 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-24 17:22
Քաղաքական

Վստահություն ո՞ւնենք, որ վաղը չեն ասի՝ Բերդի 10 հազար հոգուն էլ տանք, որ Իջևանը պահենք․ Արթուր Խաչատրյան

Հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմաբկցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ անվտանգություն, բանակ, Արցախ:

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բնակիչների հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց պատերազմից հետո զոհվածներին մոռացության մատնելու համար․

«Արցախյան պատերազմ՝ Շահեն Մեղրյան, Վարդան, Պետո, Կարո, Մոնթե Մելքոնյան, այդքան անուններ գիտենք, իշխանությունները, ամբողջ հասարակությունը դարձրել են իրենց սեփականությունը։ Ում էլ հարցնես կասեն՝ Մոնթեն ով էր, Շահենը ով էր, Պետոն ով էր։ Ապրիլյան պատերազմ՝ Ռոբերտ Աբաջյան, Ադամ  Սահակյան, Քյարամ Սլոյան, նորից իշխանությունը այդ մարդկանց մասին խոսում է։ Հիմա, որ հարցնենք այս 44-օրյա պատերազմի մեջ մի հերոսի անուն՝  իրար կնայենք, փորձելով մեր անձնական շրջանակներում ման գալ։ Կռիվ է եղել, 44 օր մարդիկ կռվել են, այդքան թուրք են շանսատակ արել, այդքան պահել են այդ դիրքերը։ Մեկի անունը չեն տալիս։ Իրոք փորձեք հիշել։ Հ1-ով, որ մեկի անունը տան, ասեն այս մարդը հերոս է եղել, կռվել է, դիրքը պահել է, կռվել է՝ դիրք է գրավել»։

Պատգամավորը նշեց, որ եթե այդպես ենք սերունդ դաստարակում՝ հույսը չի էլ լինի․

«Երեխան մտնում էր դպրոց, հերոսների նկարները տեսնում էր, այսօր տենց բան կա՞, թե՞ չկա։ Այսինքն, դա, որ անես այն փոքր երեխան կմեծանա ու կհասկանա, հարց կկարողանա լուծել։ Իսկ այսօր, որ ասում են ուժեղ բանակ է պետք, դա չեն ասում, որ գնաս ու հիմա կռվես, գոնե այսօր փակես, որ թշնամին առաջ չգա, որովհետև այսօր բաց է սահմանը։ Այ վաղվա սերունդը արդեն կկարողանա սահմանը ամրացնի. ամրացված սահման ասելով Ղարաբաղն էլ նկատի ունեմ։ Որովհետև հիշեք՝ վերջին անգամ, երբ են այս իշխանությունները Ղարաբաղ անունը տվել։ Ղարաբաղցին հայ չի՞։ Ի՞նչ տարբերություն ղարաբաղցի, լեննականցի, մեղրեցի, այսինքն եթե պատրաստ են 120 հազար հոգի զոհեն, վստահություն ո՞ւնենք, որ վաղը չեն ասի` Բերդի 10 հազար հոգուն էլ տանք, Իջևանը տանք, որ Դիլիջանը պաhենք, Դիլիջանը տանք , որ Սևանը պահենք, Սևանը տանք՝ լավ Աբովյանը կա ու կա»։