|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Անցած շաբաթ օրը Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզում էր, որտեղ Հանրապետական կուսակցության անդամագրումների հերթական տոնակատարությունն էր, եւ անդամատոմսերը կրկին հանձնում էր անձամբ վարչապետը:
Արմավիրի բնակիչները պատմում են, որ նախապես մարզպետարանից քվոտաներ էին իջեցվել մարզային ենթակայության կառույցներին, հատկապես` դպրոցներին: Յուրաքանչյուրում տնօրենը հավաքել է աշխատակազմին եւ առաջարկել, որ որոշեն, թե ովքեր են անձնազոհերը, որոնք պետք է անդամագրվեն ՀՀԿ-ին:
Մեծ վիճաբանությունների արդյունքում ընտրել են թեկնածուներին եւ անունները փոխանցել մարզպետարաններին: Սակայն անդամատոմսերի համաձայն` հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներից մեկը նկատել է, որ այն արկղը, որտեղից հանել եւ հանձնել է տոմսերը, վերջում կիսով չափ է դատարկվել: Այսինքն՝ եղել են մարդիկ, որոնց անուններով անդամատոմսեր են պատրաստվել, սակայն տերերը չեն եկել դրանք ստանալու: